Հանրապետության հրապարակի հանրահավաքի ժամանակ Փաշինյանը իր ելույթում նշել է․
«Ժողովուրդը հստակ ձևակերպել է իր ուղերձը։ Ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի և կանգնի դատարանի առաջ մարտի 1-ի ոճրագործության համար։ Մարտի 1-ի ոճրագործները պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում»։
Նա նաև նշել է, որ Դատախազությունը Քոչարյանից և նրա ընտանիքից պահանջում է ավելի քան 200 մլն դոլարի ապօրինի գույք և դրամական միջոցներ։
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրանց պոչերը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով չպետք է մտնեն խորհրդարան։ Սա ՀՀ ժողովրդի արժանապատվության հարցն է, որովհետև այն քաղաքական ուժերը, այն լրտեսական ցանցերը, որ մտածում են՝ կարող են գնել հայ ժողովրդին, անվանարկել նրանց, համեմատել ծախու արարածների հետ, այդ ուժերը պետք է ծնկի բերվեն քվեարկության արդյունքներով»- նշել է նա։




























