Armenian text to speach

Ստեփանավանում ուժեղ կարկուտի հետևանքով գլխի շրջանում վնասվածքներ է ստացել գառնարածը, անկել են ոչխարներ և գառներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության փոխանցած տվյալների համաձայն՝ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գլխի և ձեռքերի շրջանում վնասվածքներ է ստացել գառնարած Արման Գալստյանը: Վերջինս, սակայն, հրաժարվել է շտապօգնության ծառայությունից և բժշկական միջամտությունից:
​Նախնական տվյալներով կարկուտի պատճառով սատկել է 6 ոչխար և 60 գառ, կորած է համարվում 4 ձիու քուռակ:
Տվյալների ճշգրտման աշխատանքները շարունակվում են։



Լրահոս