Armenian text to speach

237 ձերբակալված․ Հակակոռուպցիոն կոմիտեն՝ ընտրական հանցագործությունների արդյունքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ: Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Նշված վարույթներից 61-ով՝

  • ձերբակալվել է 214 անձ,
  • քրեական հետապնդում է հարուցվել 237 անձի նկատմամբ,
  • 17 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
  • Մեղադրյալներից 91-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում՝
  • 50-ի նկատմամբ՝ կալանք,
  • 41-ի նկատմամբ՝ տնային կալանք։
  • 102-ի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

Միայն հունիսի 7-ին քրեական հետապնդում է հարուցվել 33 անձի նկատմամբ, որոնցից 28-ը ձերբակալվել են:




Լրահոս