Armenian text to speach

Ինչ է կատարվել 8/24 տեղամասի հարակից տարածքում․ դանակահարությո՞ւն, թե ավտովթար․ կան ձերբակալվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն  բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել, որ ժամը 19.55-ին կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի երիտասարդ։Արտաշիսյան փողոց մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։

Ոստիկանների օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ դանակահարողը Երևանի 16-ամյա բնակիչ է։ Դանակահարության մեջ կասկածվող անձը և միջադեպի մասնակիցները հայտնաբերվել և ձերբակալվել են։

Դեպքից որոշ ժամանակ անց ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժշկական  կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն։




Լրահոս