Armenian text to speach

Ո՞ր մարզերում են ամենաշատը քվեարկել․ ԿԸՀ-ն հրապարակել է մասնակցության տվյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին անցկացված Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության մասնակցության նախնական տվյալները։

ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 503 հազար 976, իսկ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների 58.97 տոկոսը։

Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 66.67 տոկոս։ Սյունիքում ընտրելու իրավունք է ունեցել 106 հազար 972 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 71 հազար 320-ը։

Բարձր մասնակցությամբ մարզերի շարքում են նաև Վայոց ձորը՝ 65.63 տոկոս և Տավուշը՝ 63.40 տոկոս։

Մայրաքաղաք Երևանում, որտեղ կենտրոնացած է ընտրողների ամենամեծ թիվը, ընտրելու իրավունք է ունեցել 849 հազար 488 քաղաքացի։ Քվեարկությանը մասնակցել է 496 հազար 643 ընտրող կամ 58.46 տոկոսը։

Մարզերի կտրվածքով մասնակցության պատկերը հետևյալն է.

  • Սյունիք – 66.67%
  • Վայոց ձոր – 65.63%
  • Տավուշ – 63.40%
  • Կոտայք – 61.66%
  • Արագածոտն – 61.70%
  • Արարատ – 59.87%
  • Լոռի – 58.59%
  • Երևան – 58.46%
  • Արմավիր – 55.80%
  • Շիրակ – 55.46%
  • Գեղարքունիք – 54.60%
  • 201

Հիշեցնենք, որ ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 1 միլիոն 224 հազար 957 քաղաքացի կամ ընտրողների 48.92 տոկոսը, իսկ ժամը 14:00-ի դրությամբ՝ 847 հազար 493 քաղաքացի կամ 33.85 տոկոսը։

ԿԸՀ-ն ընդգծում է, որ ներկայացված տվյալները նախնական են և ստացվել են էլեկտրոնային եղանակով։

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս