ArmLur.am-ը արձանագրում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների մասնակցության նախնական տվյալները՝ ըստ մարզկենտրոնների և 10 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների։
Տվյալների համաձայն՝ ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքի մարզի Կապան համայնքում, որտեղ ընտրելու իրավունք ունեցող 33 հազար 981 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 23 հազար 166-ը կամ 68.17 տոկոսը։
Բարձր մասնակցությամբ համայնքների շարքում են նաև Իջևանը՝ 66.63 տոկոս, Սիսիանը՝ 65.68 տոկոս, Ապարանը՝ 65.87 տոկոս, Ճամբարակը՝ 65.16 տոկոս, Թալինը՝ 64.50 տոկոս և Նոյեմբերյանը՝ 63.99 տոկոս։
Մայրաքաղաք Երևանում ընտրողների մասնակցությունը կազմել է 58.46 տոկոս։ Ընտրելու իրավունք ունեցող 849 հազար 488 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 496 հազար 643-ը։
Խոշոր քաղաքների թվում համեմատաբար ցածր մասնակցություն է արձանագրվել Գյումրիում՝ 52.11 տոկոս, Գավառում՝ 50.71 տոկոս և Մարտունիում՝ 49.32 տոկոս, որն ամենացածր ցուցանիշն է ներկայացված համայնքների ցանկում։
Մասնակցության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տասնյակը հետևյալն է.
- Կապան – 68.17%
- Իջևան – 66.63%
- Ապարան – 65.87%
- Սիսիան – 65.68%
- Ճամբարակ – 65.16%
- Թալին – 64.50%
- Նոյեմբերյան – 63.99%
- Գորիս – 63.39%
- Վեդի – 62.59%
- Արարատ – 62.31%
Մինչդեռ ամենացածր մասնակցությունը գրանցվել է.
- Մարտունի – 49.32%
- Գավառ – 50.71%
- Գյումրի – 52.11%
- Վաղարշապատ – 54.60%
- Մեծամոր – 55.85%
ԿԸՀ-ն նշում է, որ տվյալները նախնական են և ստացվել են էլեկտրոնային եղանակով։
Համայնքների մասնակցության ցուցանիշները ամբողջությամբ ստորև ( նվազման կարգով)
- Կապան – 17%
- Իջևան – 63%
- Ապարան – 87%
- Սիսիան – 68%
- Ճամբարակ – 16%
- Թալին – 50%
- Նոյեմբերյան – 99%
- Գորիս – 39%
- Վեդի – 59%
- Արարատ – 31%
- Նոր Հաճըն – 25%
- Հրազդան – 90%
- Ալավերդի – 68%
- Արթիկ – 59%
- Չարենցավան – 35%
- Սևան – 94%
- Բերդ – 87%
- Աշտարակ – 72%
- Աբովյան – 54%
- Վարդենիս – 44%
- Անի – 17%
- Դիլիջան – 92%
- Եղեգնաձոր – 68%
- Բաղրամյան – 25%
- Մասիս – 88%
- Ախուրյան – 65%
- Արտաշատ – 56%
- Երևան – 46%
- Տաշիր – 33%
- Ստեփանավան – 86%
- Վանաձոր – 50%
- Արմավիր – 39%
- Արաքս – 09%
- Փարաքար – 03%
- Մեծամոր – 85%
- Վաղարշապատ – 60%
- Գյումրի – 11%
- Գավառ – 71%
- Մարտունի – 32%
Ինչպես արդեն նշեցինք ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Կապանում (68.17%), իսկ ամենացածրը՝ Մարտունիում (49.32%)։ Մայրաքաղաք Երևանը 39 համայնքների ցանկում զբաղեցնում է 28-րդ տեղը՝ 58.46% մասնակցությամբ։

Հեղինակ՝ Անի Վարդանյան

















































































