Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրության նախնական արդյունքները:
Վերջին հաշվարկի համաձայն՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 49,825%
- «Ուժեղ Հայաստան» կուսակցություն – 23,281
- «Հայաստան» դաշինք – 9,934%
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 3,996%:
Սրանք առավել շատ ձայն ստացած ուժերն են, և այս պատկերը ցույց է տալիս, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը չի հաջողվել հաղթահարել 4 տոկոսի շեմը, և եթե այլ փոփոխություններ չլինեն, կուսակցությունը չի անցնի խորհրդարան:
Նախնական հաշվարկով.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ կստանա, «Ուժեղ Հայաստան» կուսակցություն՝ 29 մանդատ կստանա, իսկ «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ կստանա:
Այսինքն, 15 քաղաքական ուժ չի հաղթահարել խորհրդարան մտնելու սահմանված շեմը:
Սոնա Գրիգորյան



























