Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Որոշում՝ ՔՊ կառույցի անդամի սպանության գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն տարածքային կառույցի անդամ 33-ամյա Շմավոն Աթոյանի սպանության գործով։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթով նախաքննության ավարտ է հայտարարվել։

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ սպանության պատճառը եղել է աղջկա հետ կապված հարց․ վերջինիս նեղացնելու դեպքը ստեղծել է լարվածություն, ինչի հետևանքով էլ հնչել է կրակոց և սպանվել է 33-ամյա երիտասարդը։

ՆԳՆ-ն պաշտոնապես հայտնել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 25-ին՝ կեսգիշերից անց, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի երրորդ թաղամասում վիճաբանություն է եղել։ Նշված վայր է մեկնել օպերատիվ խումբ։

Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհետաձգելի գործողություններ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդվել է, որ հրազենային վիրավորումով բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շմավոն Աթոյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Բացահայտման աշխատանքներին միացել են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված մեկ փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս