Հայաստանում անցկացված 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ հրապարակվել է նախնական արձանագրություն։ Ազգային ժողովի ընտրությունների տվյալները ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Ըստ արձանագրության՝ ընտրողների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 2,503,981, իսկ լրացուցիչ ցուցակներով, շրջիկ արկղերով և էլեկտրոնային քվեարկությամբ ընդհանուր ընտրողների թիվը հասել է 2,507,216-ի։
Քվեարկությանը մասնակցել է ընդհանուր 1,477,736 քաղաքացի, ինչը մոտավորապես կազմում է 58.9% մասնակցություն։
Տեղամասային հանձնաժողովներին հատկացվել է՝
- ինքնասոսնձվող դրոշմանիշներ՝ 2,605,100,
- ընտրական կտրոնների ընդհանուր թիվ՝ 2,040,000,
- տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոններ՝ 2,368,
- ընտրողներից ստացված ընդհանուր կտրոններ՝ 1,476,409,
- չօգտագործված համարակալված կտրոններ՝ 201,123,
- չօգտագործված դրոշմանիշներ՝ 1,128,918։
Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 17,097։
Քվեարկության արդյունքներ՝ կուսակցությունների կտրվածքով
Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ կուսակցությունները ստացել են հետևյալ ձայները․
- «Ռեֆորմիստների կուսակցություն» – 1,456
- «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն – 21,477
- «Ուժեղ Հայաստան դաշինք» – 340,088
- «Հայաստանի շնորպետական կուսակցություն» – 30,807
- «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն – 25,624
- «Միասնության թևեր» կուսակցություն – 33,644
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 58,378
- «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն – 5,485
- «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն – 1,984
- «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – 3,206
- «Հանրապետություն» կուսակցություն – 15,835
- Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն – 2,679
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 5,284
- «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցություն – 26,567
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 727,820
- «Հայաստան դաշինք» – 145,113
- «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք – 6,750
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 7,258
ԿԸՀ-ի արձանագրությունը համարվում է ընտրությունների արդյունքների նախնական ամփոփում, որը հետագայում կարող է ենթարկվել ճշգրտումների։

Հեղինակ՝ Անի Վարդանյան






















