Armenian text to speach

Քարոզարշավը և քվեարկությունը տեղի են ունեցել ՌԴ-ի միջամտությամբ, կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները․ ԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մենք կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը և օգտվել իրավական մեխանիզմներից՝ ցանկացած ընտրական բողոք հասցեագրելու համար»։

«Նախընտրական քարոզարշավը և քվեարկությունը տեղի են ունեցել ՌԴ-ի կողմից աննախադեպ միջամտության, ճնշումների և շարունակական հիբրիդային հարձակումների համատեքստում: Այնուամենայնիվ, ընտրություններն արտացոլում են ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությունը: Դրանք նաև ընդգծեցին հայ ժողովրդի հավատարմությունը եվրոպական արժեքներին, խաղաղ քաղաքական մասնակցությանը և կայուն, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի ձգտմանը»,- գրված է հաղորդագրության մեջ:




Լրահոս