Armenian text to speach

Առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի գործարարների միջև հանդիպում կլինի․ Արարատ Միրզոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ հունիսի 2-ին Կարսում տեղի է ունեցել լուրջ հանդիպում Հայաստանի և Թուրքիայի գործարարների միջև։

«Այն կազմակերպված էր երկու կողմերի ԱԳ նախարարությունների և առևտրապալատների մասնակցությամբ։ Այս հանդիպումը տարբերվում էր նախորդ հանդիպումներից, քանի որ օրակարգը հագեցած էր, և Թուրքիայի երեք նահանգների գործարար շրջանակների կողմից մեծ հետաքրքրություն կար»,- ասել է նա։

Ըստ Միրզոյանի՝ դա շատ լավ սկիզբ է:

«Առաջիկայում մենք կունենանք երկրորդ հանդիպումը Հայաստանի տարածքում։ Տեղյակ եմ, որ գործարար շրջանակների առանձին ընկերություններ կոնկրետ խոսակցություններ են սկսել, և վստահ եմ, որ կտեսնենք այդ խոսակցության շարունակությունը»,- եզրափակել է ԱԳ նախարարը։




Լրահոս