Եվրամիությունը պատրաստվում է չորեքշաբթի օրը ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ Ուկրաինայի պատերազմի ֆոնին։ Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտական աղբյուրը։
Նոր փաթեթի շրջանակում նախատեսվում է թիրախավորել Ռուսաստանի բանկային համակարգը և կրիպտո ցանցերը՝ նպատակ ունենալով ուժեղացնել ֆինանսական ճնշումը և նվազեցնել Մոսկվայի հնարավորությունները՝ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցային գործընթացում դիրքերը պահելու համար։
Տեղեկությունների համաձայն՝ պատժամիջոցների նոր փաթեթում կարող է ընդգրկվել մինչև 90 բանկ, ինչը կլինի ամենախոշոր մեկանգամյա ընդգրկումը մինչ այժմ։ Արդյունքում, պատժամիջոցների տակ հայտնված բանկերի ընդհանուր թիվը կգերազանցի 100-ը, որոնք կազմում են Ռուսաստանի միջազգային կապ ունեցող բանկերի ավելի քան կեսը։
Այս բանկերը կհայտնվեն ԵՄ պատժամիջոցների ամբողջական ռեժիմի ներքո՝ ներառյալ ակտիվների սառեցում, գործարքների արգելք և ճանապարհորդական սահմանափակումներ։
Բացի այդ, Եվրահանձնաժողովը նախատեսում է արգելել գործարքները ևս 35 բանկերի և շուրջ մեկ տասնյակ կրիպտո հարթակների հետ, որոնք, ըստ եվրոպական կողմի, օգնում են Ռուսաստանին շրջանցել արևմտյան սահմանափակումները՝ այդ թվում երրորդ երկրներում գործող մեխանիզմների միջոցով։
ԵՄ աղբյուրների գնահատմամբ՝ այս քայլերը նպատակ ունեն ուժեղացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա և մեծացնել պատերազմի դադարեցման շուրջ քաղաքական համաձայնության հասնելու հնարավորությունը։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




























