Armenian text to speach

Բլոգեր Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բլոգեր Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել։ Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունը։

Բլոգերն իր տելեգրամյան էջում հայտնել է, որ գտնվում է Հայաստանից դուրս։

Հիշեցնենք՝ հունիսի 3-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Միկա Բադալյանի կողմից ԱԺ ընտրությանը մասնակցելու պայմանով ՌԴ-ում բնակվող Հայաստանի հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու ձևով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները պարզելու ուղղությամբ։



Լրահոս