Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ցեղասպանությունը չի ավարտվել 1918-ին». Ռայմոնդ Հարություն Գևորգյանը ներկայացրեց նոր գիրքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում կայացավ ֆրանսահայ անվանի պատմաբան և ցեղասպանագետ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը։

Միջոցառումը կազմակերպվել էր «ԱՆԻՎ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցման հիմնադրամի ու Նարեկացի ինստիտուտի կողմից՝ հեղինակի մասնակցությամբ։ Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեց Գևորգյանի «Ցեղասպանության ավարտը. Մուստաֆա Քեմալը և փրկված հայերի ու հույների ոչնչացումը (1918–1922)» աշխատության ռուսերեն հրատարակությունը։

Միջոցառմանը ներկա էին պատմաբաններ, գիտական շրջանակների ներկայացուցիչներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրված բազմաթիվ քաղաքացիներ։ Հեղինակը ներկայացրեց գրքի հիմնական դրույթներն ու ուսումնասիրության առանցքային եզրահանգումները՝ անդրադառնալով Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրության և քեմալական շարժման քաղաքականությանը։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս