«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-4 միջպետական ճանապարհի՝ Երևանից դեպի Սևան ուղղությամբ կմ32+580-կմ36+000 (Չարենցավան-Քաղսի) հատվածը հունիսի 10-ից՝ ժամը 20.00-ից մինչև առավոտյան 8.00, կփակվի երթևեկության համար։
Տվյալ հատվածում երթևեկությունը նշված ժամերին կկազմակերպվի հանդիպակաց գոտով։




























