Armenian text to speach

Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին:

Այս մասին «Դոժդ» հեռուստաալիքին հայտնել են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնից։

«Նա հետախուզման մեջ էր և ձերբակալվել է։ Ներկայումս գտնվում է Երևանի մեկուսարանում», – հայտնել է ՆԳՆ աշխատակիցը։

Վերբիցկու ձերբակալության մասին առաջինը հայտնել էր լրագրող Օլեգ Կաշինը՝ նշելով, որ դա իրականացվել է «ՌԴ-ի հարցման հիման վրա»։ 2025 թվականին Վերբիցկին ներառվել էր Ռուսաստանի ֆինանսական մոնիթորինգի ծառայության կողմից վարվող «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում։

Ցուցակում նրա անվան կողքին նշված աստղանիշը նշանակում է, որ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության վերաբերյալ հոդվածով։

Միխայիլ Վերբիցկին Մոսկվայում աշխատել է Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտում, դասավանդել է Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի մաթեմատիկայի ֆակուլտետում, ինչպես նաև Գլազգոյի համալսարանում և Բրյուսելի Ազատ համալսարանում։ Նա ռուսալեզու ինտերնետային տիրույթում ամենահայտնի բլոգերներից մեկն էր։

Գիտնականի խոսքով՝ 2015 թվականից ապրում է Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ զբաղեցնում է պրոֆեսորի պաշտոն Ազգային մաթեմատիկայի ինստիտուտում։

«ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրների պնդմամբ՝ Վերբիցկին ներգրավված է քրեական գործով, որը վերաբերում է ահաբեկչության կոչերին։




Լրահոս