Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հլա լսի հմի դու Գագոյի թիմո՞ւմ ես»․ բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Ախթալա համայնքում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։

Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։




Լրահոս