ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանը չի ստանա Միացյալ Նահանգներից ոչ մի դոլար՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս, սակայն Վաշինգտոնը պատրաստ է մեղմացնել պատժամիջոցները։
«Մենք նրանց ամերիկյան փող չենք տալու, ամերիկյան փողից ոչ մի դոլար չի գնա Իրան։ Բայց մենք ասում ենք, որ պատրաստ ենք զգալիորեն մեղմացնել պատժամիջոցները, եթե իրանցիները երկարաժամկետ պարտավորություն ստանձնեն», – ABC-ին ասել է Վենսը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին կիրակի օրը հաստատել են փոխըմբռնման համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտը, որը նախատեսվում է ստորագրել Շվեյցարիայում՝ հունիսի 19-ին: Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրը ներառում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում:




























