ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Իրանի հետ համաձայնագիրը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը։
«Ես Իրանի հետ համաձայնագրի տեքստը կուղարկեմ Կոնգրես։ Ինձ դուր է գալիս այդ գաղափարը»,- լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Միաժամանակ, Թրամփի խոսքով, անկախ նրանից, թե ինչ առաջարկներ է ինքը ներկայացնում, Կոնգրեսը հաճախ փորձում է հակառակ դիրքորոշում ցուցաբերել։




























