Վախենում են, որ հանրությունը կհասկանա՝ ինչ է կատարվում, դրա համար նիստը դռնփակ են անում, այս մասին ԿԸՀ բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել և տվել են ընտրակաշառք։
Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, իրականացվել են խուզարկություններ և կատարվել վարութային այլ գործողություններ։



