Armenian text to speach

ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԸՀ-ն բավարարել է դատախազի միջնորդությունը. համաձայնություն տվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը:

Ավելի վաղ փաստաբանը նշել է, որ խոսքը 2004 թվականին կառավարության կողմից հաստատված գործարքի մասին է, որը, նրա խոսքերով, երբևէ չի վիճարկվել և կապ չունի Ռոբերտ Քոչարյանի կամ նրա ընտանիքի անդամների հետ։ Նա նշել է, որ 2008-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն չէր պաշտոնավարում, նրա որդի Սեդրակ Քոչարյանը ներդրում է կատարել «Մաստեր կլաս» թենիսի համալիրի տարածքում գործող ընկերությունում։ Օրբելյանը պնդել է, որ գործարքում որևէ անօրինականություն չկա։

Դատախազը դիմում էր ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով:

Օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ-ից՝ նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ, սակայն իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել լքել ՀՀ տարածքը։




Լրահոս