Միացյալ Նահանգները Իսրայելին է տրամադրել Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի պատճենը։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Էվիան-լե-Բենում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին մասնակցելուց հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
«Տեղին է, որ մենք հրապարակենք այս համաձայնագիրը։ Եվ մենք պատճենն ուղարկել ենք Իսրայելին։ Ի դեպ, նրանք լավ գործընկեր են։ Բայց կարծում եմ, որ նրանք կարող են ավելի լավ գործել (լիբանանյան շիական կազմակերպության) «Հըզբոլլահի» հետ կապված», – ասել է նա՝ մեկնաբանելով Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ «Կիրակի օրը Իրանի հետ կնքված համաձայնագիրը շուտով կստորագրվի։ Հնարավոր է՝ վաղը (հունիսի 18-ին՝ խմբ.)։ Հնարավոր է՝ մեկ օր անց (հունիսի 19-ին՝ խմբ.)», – նշել է ամերիկացի առաջնորդը։




























