Armenian text to speach

Իրանը հաստատում է, որ հարստացված ուրանը երկրից դուրս չի բերվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեհրանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ հարստացված ուրանը դուրս չի բերցի երկրից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

«Մենք սկզբից էլ ասել ենք, որ հարստացված նյութերը երկրից չեն հանվի։ Տարբերակ է Իրանի ներսում դրանց նոսրացումը։ Սա նոր տարբերակ չէ», – ասել է նա իրանական հեռուստատեսությամբ։

Դիվանագետն այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ հուշագրի ստորագրման մասին հայտարարելուց հետո, որին պետք է հաջորդեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ և հակաիրանական պատժամիջոցներ։




Լրահոս