ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի՝ ընդդիմության համախմբման կոչին։
«Ամենայն հարգանքով ենք վերաբերվում, սակայն պարոն Կարապետյանի առաջարկած օրակարգի շուրջ համախմբվելու հարցի հետ կապված այս պահին դեռ պաշտոնական դիրքորոշում չեմ կարող փոխանցել, քանի որ զբաղված էինք Սահմանադրական դատարանի հետ կապված հարցերով»-, ասել է Տոնոյանը։




























