Armenian text to speach

ԱՄՆ պետքարտուղարն ու Լիբանանի նախագահը քննարկել են հրադադարի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լիբանանում հրադադարի հարցը, հաղորդում է LBCI-ն։ Զրույցը նախաձեռնել է ամերիկյան կողմը։

Աունը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին աջակցության համար և ընդգծել Լիբանանի տարածքի վրա Իսրայելի հարձակումները համապարփակ հրադադարի միջոցով դադարեցնելու անհրաժեշտությունը: Նախագահը նաև հրադադարը անվանել է ԱՄՆ-Լիբանան-Իսրայել բանակցությունների շարունակման հիմնական նախապայման։

Ռուբիոն Բեյրութին վստահեցրել է Վաշինգտոնի աջակցության և ԱՄՆ-ի ցանկության մասին՝ Լիբանանում անվտանգություն և կայունություն ապահովելու, կառավարության լիազորությունների իրականացումն ամբողջ Լիբանանի տարածքում ապահովելու և պետական ​​ինստիտուտները, մասնավորապես՝ բանակը, ամրապնդելու հարցում։




Լրահոս