ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում էր Իրանի հետ հակամարտությունը հնարավորինս արագ ավարտել՝ հաշվի առնելով դրա բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության, իր ժողովրդականության և միջանկյալ ընտրություններից առաջ հանրապետականների դիրքորոշման վրա, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով վարչակազմի աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հունիսի սկզբին Թրամփը և նրա խորհրդականները որոշել են Թեհրանի հետ շրջանակային համաձայնագիր կնքել, որը կապահովի Հորմուզի նեղուցի բացումը և իրանական միջուկային ծրագրի շուրջ կարգավորման ընդհանուր սկզբունքները։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, վարչակազմի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ կողմ էին հակամարտության դադարեցմանը: Մասնավորապես, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը մտահոգություն է հայտնել պատերազմի տնտեսական հետևանքների վերաբերյալ, իսկ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը՝ դրա համաշխարհային էներգետիկ շուկայի վրա ազդեցության վերաբերյալ:


























