Այսօր՝ հունիսի 21-ին, Գեղարքունիքի մարզում Ժամը 17։15-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն բնակավայրում գտնվող Արգիճի գետում երեխա է ջրահեղձ եղել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված գետում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Աշոտ Ա.-ն իր 2 ընկերների հետ լողալիս է եղել։ Ընկերները կարողացել են դուրս գալ, իսկ նա, ըստ նրանց հայտնածի, ջրահեղձ է եղել։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են մահացածի և նրա հետ գետում լողացող ընկերների ամբողջական տվյալները։



























