Armenian text to speach

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ արդիական զարգացումները։

Էրդողանը նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը գոհունակություն է առաջացնում, և ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր աջակցությունը ցուցաբերել այս գործընթացի խաղաղ ավարտի համար։

Թուրքիայի նախագահը նաև կարևորել է տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը՝ ընդգծելով, որ Անկարան շարունակելու է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ։




Լրահոս