Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուքը շարունակվեց նիստերի դահլիճից դուրս. ի՞նչ է կատարվում Քաղաքապետարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմենակ Դանիելյան, ձենդ իջացրու, արա, լսի, այ տղեն դու ես, այ տղա, հանգստացի ու դավայ ստեղից, դուրս կհելնես՝ կասեմ քեզ ինչ կլինի: Ասել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ դիմելով Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանին:

«Դուք գնացեք, ձեր պետական դավաճանության մեջ մեղադրվող լիդերի մասին մտածեք, ու տեղից էլ վեր-վեր չթռնեք ելույթների ժամանակ, սուս կմնաք ելույթների ժամանակ»,- ասել է նա:

Այս խոսքերից հետո նիստի ժամանակ ծեծկռտուք է սկսվել ընդդիմադիր «Մայր Հայաստան» և իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության միջև, այնուհետև Փամբուխչյանը կոչ է արել դահլիճից դուրս հրավիրել Երևանի ընդդիմադիր ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանին և մյուսներին:

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս