ArmLur.am-ը պարզեց, որ այսօր Երևանի քաղաքապետարանում ծեծի ենթարկվածը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանն է։
Նշենք, որ մոտ մեկ տարի առաջ Գրիգոր Իսկանդարյանը հայց էր ներկայացրել Տիգրան Ավինյանի հոր դեմ։
Տիգրան Ավինյանի հոր նկատմամբ ներկայացված գործը վերաբերում էր այն արտահայտությանը, երբ նա Opel-ի վարորդներին հրապարակային կերպով անվանել էր «համբալ»։
Գրիգոր Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ դատարանը բավարարել է իրենց հայցը մասնակի՝ 250 հազար դրամի չափով, մինչդեռ պահանջը եղել էր 500 հազար դրամ։ Նրա խոսքով՝ գումարը ուղղվելու է բարեգործությանը, և իրենք սպասում են՝ կողմը կդիմի վերաքննիչ, թե ոչ։
Հավելենք, որ այսօրվա ծեծկռտուքի ակտիվ մասնակիցներից էր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը։
Սոնա Գրիգորյան

























