ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ այսօր Երևանի քաղաքապետարանում ծեծկռտուքի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել նաև կին ավագանու անդամների միջև։
Տեսագրության համաձայն՝ Անի Խաչատրյանը ջուր է լցնում ավագանու անդամ Աննա Ավետիսյանի վրա, ինչին վերջինս, ըստ կադրերի, արձագանքում է ապտակելով։
Հիշեցնենք, որ Անի Խաչատրյանը 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ընտրվել է ավագանու անդամ՝ «Հանրապետություն» կուսակցության համամասնական ցուցակով։
Աննա Ավետիսյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ է։ Հավելենք, որ Աննա Ավետիսյանը երգչուհի է և ունի երաժշտական բարձրագույն կրթություն՝ ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ինչպես նաև երկար տարիներ զբաղվել է երգչախմբային և մանկավարժական գործունեությամբ։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























