Armenian text to speach

Արմեն Գրիգորյանի այցը Ուկրաինայի համաժողովին՝ դիտարկվում է որպես Երևանի հեռացում ՌԴ ազդեցությունից․ Bloomberg

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Bloomberg-ը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարվում Հայաստանի արտաքին քաղաքական վերջին քայլերին՝ նշելով, որ Երևանը աստիճանաբար հեռանում է Ռուսաստանի ազդեցության գոտուց և խորացնում հարաբերությունները Եվրոպական միության հետ։

Հոդվածում նշվում է, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24–25-ը կմասնակցի Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացվող՝ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովին։ Միջոցառումը կազմակերպում են Լեհաստանը և Ուկրաինան, և դրան մասնակցելու են շուրջ 100 երկրների ներկայացուցիչներ։

Bloomberg-ը գրում է, որ այս այցը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Եվրամիությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանին աջակցելու Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների ազդեցությունը մեղմելու համար։

Հոդվածում հիշեցվում է, որ Ռուսաստանը վերջին շրջանում սահմանափակումներ է կիրառել հայկական մի շարք ապրանքների նկատմամբ՝ ինչին Երևանը արձագանքել է՝ դրանք որակելով որպես քաղաքական դրդապատճառներով քայլեր։

Լրատվամիջոցը նաև անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական և տնտեսական զարգացումներին՝ նշելով, որ երկիրը փորձում է հավասարակշռել արտաքին քաղաքական ուղղությունները՝ միաժամանակ խորացնելով համագործակցությունը Արևմուտքի հետ։

Անի Վարդանյան




Լրահոս