Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք նստած էինք, մոտեցան ձեռով, վատ խոսքերով կռիվ հրահրեցին, որ հարցուպատասխան չլինի. Տեր-Եսայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 23-ին կայացած Երևանի ավագանու վերջին նիստը լարված մթնոլորտում վերածվել է ծեծկռտուքի։ Միջադեպի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել հատկապես «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սարգիս Տեր-Եսայանը և Գրիգորի Իսկանդարյանը։

«Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների համոզմամբ՝ տեղի ունեցածը եղել է նախապես ծրագրված սադրանք, որը, նրանց պնդմամբ, հրահրվել է ՔՊ խմբակցության անդամների կողմից՝ գլխավորությամբ Արմեն Փամբուխչյանի։ Խմբակցության անդամները նաև նշում են, որ վիճաբանությունը դիտավորյալ տեղափոխվել է նիստերի դահլիճից միջանցք, որտեղ, նրանց գնահատմամբ, լրատվամիջոցների ներկայությունը զգալիորեն ավելի քիչ էր։

ArmLur.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը մանրամասներ է ներկայացրել միջադեպի պատճառների և ծեծկռտուքի հանգամանքների վերաբերյալ։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս