Հանրապետության տարածքում հունիսի 27-ին շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը, 26-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 25-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում հունիսի 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ին՝ օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Հունիսի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


























