ԱՄՆ-ը օգնություն կցուցաբերի Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Երկու հզոր երկրաշարժերը, որոնք հենց նոր ցնցեցին Վենեսուելայի մեծ ժողովրդին, մասշտաբային էին և հանգեցրին զոհերի մեծ թվի: ԱՄՆ-ը պատրաստ է, ցանկանում է և ունակ է օգնություն ցուցաբերել։ Ես հանձնարարել եմ մեր կառավարության բոլոր գերատեսչություններին պատրաստվել օպերատիվ գործողությունների։ Մենք կլինենք մեր նոր և հիանալի ընկերների կողքին», – գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան. մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել է 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների երկու շարք։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։



























