ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։
Վարչապետի N 555-Ա որոշման համաձայն՝ Արարատ Միրզոյանին տրամադրվել է 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մի մասը՝ 11 աշխատանքային օր տևողությամբ։
Նախարարը արձակուրդում կլինի 2026 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ։
Որոշմամբ սահմանվել է նաև, թե ով է փոխարինելու արտաքին գործերի նախարարին նրա բացակայության ընթացքում։ Մասնավորապես, հունիսի 26-27-ը ներառյալ նախարարի պարտականությունները կկատարի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, հունիսի 28-ին՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հունիսի 29-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։





























