Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական 20 անդամները ԱԺ նախագահի թեկնածու կընտրեն. ի՞նչ է սպասվում երեկոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս հունիսի 24-ին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հունիսի 25-ին, երեկոյան ՔՊ վարչության նիստի ժամանակ ՔՊ վարչության 20 անդամները ընտրելու են ԱԺ նախագահի թեկնածուին:

Քիչ առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր կորոշեն, ով է լինելու ԱԺ նախագահի իրենց թեկնածուն:

Հիշեցնենք, որ գրել էինք, որ թեև ՀՀ Սահմանադրական դատարանը դեռ չի սկսել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը, իշխանական թիմում արդեն ակտիվ ու բավականին թեժ պայքար է ընթանում նոր Ազգային ժողովի ղեկավար կազմի ձևավորման շուրջ։Ինչպես նշել էին երեկ հիմնական թեկնածու կա Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը և Հայկ Կոնջորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին արդեն հայտնել է, որ գործադիրի կազմին և նախարարական նշանակումներին կանդրադառնան հուլիսին, ուստի այս օրերին ՔՊ-ի թիվ մեկ օրակարգը ԱԺ նախագահի թեկնածուի ընտրությունն է։ Նախորդ դռնփակ նիստում ավարտվել է առաջադրումների փուլը, և այսօր արդեն փակ քվեարկությամբ կորոշվի, թե ով է լինելու իշխող ուժի պաշտոնական թեկնածուն։

ArmLur.am-ը ներկայացնում է, թե այսօր ովքե՞ր են ընտրելու ԱԺ նախագահի թեկնածուին

Եվ այսպես,

ՔՊ վարչության 20 անդամների ցանկը

ԱԺ նոր նախագահի ճակատագիրը այսօր երեկոյան որոշելու են ՔՊ վարչության հետևյալ 20 անդամները, ովքեր իրականացնելու են փակ քվեարկությունը.

·         Նիկոլ Փաշինյան
·         Վահագն Ալեքսանյան
·         Գևորգ Պապոյան
·         Տիգրան Ավինյան
·         Նազելի Բաղդասարյան
·         Վիլեն Գաբրիելյան
·         Արսեն Թորոսյան
·         Արմեն Խաչատրյան
·         Դավիթ Խուդաթյան
·         Հայկ Կոնջորյան
·         Հասմիկ Հակոբյան
·         Արայիկ Հարությունյան
·         Ալխազ Ղազարյան
·         Արուսյակ Մանավազյան
·         Սուրեն Պապիկյան
·         Ռոմանոս Պետրոսյան
·         Արուսյակ Ջուլհակյան
·         Ռուբեն Ռուբինյան
·         Գնել Սանոսյան
·         Ալեն Սիմոնյան

Այսպիսով, թեժ երեկո է սպասվում։ Թե վարչության վերոնշյալ 20 անդամների փակ քվեարկության արդյունքում ում վրա կկանգնի իշխող թիմի ընտրությունը, պարզ կդառնա արդեն մի քանի ժամից։

«ArmLur.am»-ը կշարունակի հետևել իրադարձությունների զարգացմանը և առաջինը կհայտնի նիստի արդյունքները։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս