Այսօր՝ հունիսի 26-ին, Երևանում ժամը 14:00-ի սահմաններում մի տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է ու սպառնացըլ իրեն ցած նետել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ իրավապահները վտանգավոր եզրագիծն անցած տղամարդուն տեղափոխել են անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին։
Տղամարդը, ում պարեկները փրկել են, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 22-ամյա Էբաբի Մոհամմադն է։


















































































