Armenian text to speach

Արևմուտքի միջամտությունը Հայաստանի ընտրական գործընթացներին դարձել է աննախադեպ. Մեդվեդև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Արևմուտքի միջամտությունը Հայաստանի ընտրական գործընթացներին դարձել է աննախադեպ, և ՀՀ պետական ապարատը փաստացի տեղափոխվել է «ձեռքով կառավարման» ռեժիմի։

Նա, մասնավորապես, հայտարարել է․

Քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարները դարձել են Հայաստանի ներկայիս իշխանության բնորոշ գիծը։

Քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ նոր ճնշումների փուլ է։

Երևանի և Մոսկվայի հարաբերությունների խզումը Հայաստանի քաղաքացիների համար կունենա ծանր հետևանքներ, իսկ ԵՄ-ին դա բացարձակապես չի հետաքրքրում։

Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների մասին դատելու է ոչ թե հայտարարություններով, այլ գործերով։




Լրահոս