Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն այսօր վարչության նիստ է հրավիրել. ԱԺ փոխնախագահ կընտրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, այսօր նախատեսվում է ՔՊ վարչությունում ԱԺ փոխնախագահի ընտրությունը:

Նշենք, որ նախատեսված էր ընտրությունները իրականացնել այս շաբաթվա ընթացքում, բայց այսօր առավոտյան որոշել են ընտրությունն անցկացնել այսօր 18.00-ին:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը երեկ գրել էր, որ մեր տեղեկություններով՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել հինգ ՔՊ-ական պատգամավորներ՝

  • Վահագն Ալեքսանյան,
  • Արման Եղոյան,
  • Հայկ Կոնջորյան,
  • Ալխաս Ղազարյան
  • Արուսյակ Ջուլհակյանը:

Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ այս պահին կարծես, թե լավ դիրքերում են Վահագն Ալեքսանյանն ու Ալխաս Ղազարյանը, ովքեր կուսակցության ներքին ընտրություններում ևս բարձր ցուցանիշ են գրանցել: Ըստ կուսակցության ներկայացուցիչների Արուսյակ Ջուլհակյանը ևս կարծես, թե ուժեղ մրցակից է համարվում:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ՔՊ վարչության փակ քննարկման ժամանակ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս