Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Գևորիկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 61-ամյա Բագրատ Բ․-ի վարած «Վոլգա» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածների ինքնությունը։




























