Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում պաշտոնապես արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արձագանքի կարիք չենք տեսնում, որովհետև Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»,– ընդգծեց Փաշինյանը։
Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին պաշտոնապես քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին՝ հավանություն տալով արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից անցած շաբաթ ներկայացված բանաձևի նախագծին։























































































