Armenian text to speach

Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտի 27 ձեռներեցներ եռամսյա ինտենսիվ դասընթացների արդյունքում հնարավորություն են ստացել շահավետ պայմաններով ֆինանսավորում ներգրավել Հայէկոնոմբանկից` ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շրջանառու ֆոնդի շրջանակում:

«ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագրի» շրջանակում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը Հայէկոնոմբանկի հետ գործընկերությամբ տասնյակ ՓՄՁ-ների հնարավորություն է տվել հարստացնել բիզնես գիտելիքները և մշակել ներդրումային ծրագրեր բիզնեսի աճի, ընդլայնման և մասշտաբավորման համար:

ՓՄՁ ներկայացուցիչներն ամիսներ շարունակ աշխատել են փորձառու մենթորների հետ, զարգացրել իրենց բիզնես գաղափարները, կատարելագործել բիզնես ռազմավարությունները և ձեռք բերել նոր գիտելիքներ թվային և կանաչ վերափոխման, ինչպես նաև բիզնեսում արհեստական բանականության կիրառման ոլորտում:

Որպես ծրագրի ֆինանսական գործընկեր՝ Հայէկոնոմբանկը կառավարում էր ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շրջանառու ֆոնդը: Բանկը ներգրավված էր ծրագրի գրեթե բոլոր փուլերում՝ տրամադրելով խորհրդատվություն, նպաստելով ձեռներեցների ֆինանսական գրագիտության բարձրացմանը և աջակցելով ֆինանսավորման գործընթացի նախապատրաստմանը:

Հաջորդ շրջափուլում նախատեսվում է դիտարկել նաև Բանկի ակտիվ ներգրավվածությունը ծրագրի մենթորական բաղադրիչում՝ ձեռներեցների ֆինանսական և ներդրումային պատրաստվածությունը լրացուցիչ ամրապնդելու, ինչպես նաև շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման շրջանակում գիտելիքների և կարողությունները զարգացնելու նպատակով։

Ծրագրի ավարտին մրցութային ընտրության արդյունքում ընտրվել են 27 հաղթող մասնակիցներ, որոնք հնարավորություն են ստացել մրցակցային պայմաններով օգտվելու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շրջանառու ֆոնդի կողմից առաջարկվող ֆինանսավորումից, որը կառավարվում է Հայէկոնոմբանկի կողմից:

«Մենք մեր փոքր բիզնեսը սկսել ենք մեր անձնական միջոցներով՝ խուսափելով վարկի ներգրավումից: Բայց այս ծրագրի շնորհիվ մենք ստացանք բիզնեսի կառավարման կարևոր գիտելիքներ։ Հասկացանք, որ մեր բիզնեսը հասել է մի շատ կարևոր հանգրվանի, երբ ներդրումները կարող են նպաստել մեր ընդլայնմանը և ապահովել մուտք նոր շուկաներ: Մենք սա դիտարկում ենք որպես շատ կարևոր ներդրում մեր բիզնեսի ապագայի համար: Ներգրավված միջոցների շնորհիվ մենք կարողացանք ստեղծել նոր պրոդուկտ՝ բնական հումքով լիմոնադներ, որոնց պահանջարկն արտաքին շուկայում շատ մեծ է: Իսկապես շնորհակալ եմ Հայէկոնոմբանկին թե՛ շահավետ ֆինանսավորման և թե՛ ծրագրի ամբողջ ընթացքում  խորհրդատվության և աջակցության համար: Սա շատ կարևոր է ՓՄՁ ոլորտի զարգացման համար», – անդրադառնալով ծրագրի արդյունքներին՝ նշում է սննդի արտադրության ոլորտում գործող AYA բրենդի սեփականատեր Նելլի Պողոսյանը՝ ծրագրի արդյունքում ընտրված 27 ձեռներեցներից մեկը:

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: (Գ)




Լրահոս