ՍԴ-ն շարունակում է քննել ընդդիմության բողոքները՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։
Այսօր եզրափակիչ ելույթների փուլն է։ Ելույթներից հետո ՍԴ դատավորները կգնան խորհրդակցությունների սենյակ, իսկ որոշումը պետք է կայացվի հուլիսի 4-ին։
Հիշեցնենք, որ այսօր 6-րդ օրն է, ինչ ՍԴ-ն քննում է 7 քաղաքական ուժերի դիմումները։ Վերջիններս պահանջում են անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները։
Իր ելույթի ավարտին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ ներկայացված փաստարկները բավարար են, որպեսզի ընտրությունների արդյունքները ճանաչվեն անվավեր։
Մանրամասները՝ տեսանյութում․




























