Armenian text to speach

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Universal Hospital Product ընկերությունում բժշկական նշանակության բինտերի և թանզիֆե անձեռոցիկների արտադրությունն այսօր իրականացվում է ժամանակակից հոսքագծերով՝ արտադրության ամբողջական ցիկլով։

Ընկերությունը սկսել է գործունեությունը 2011 թվականին, իսկ այժմ արդեն հայկական շուկայում ունի գրեթե 90-95% մասնաբաժին։ Բացի ներքին շուկայից, արտադրանքն արտահանվում է նաև Վրաստան։

Զարգացման ճանապարհին կարևոր դեր է ունեցել Կոնվերս Բանկը՝ իր բիզնեսի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմով։ Ընկերության ընդլայնման, հումքի ձեռքբերման և արտադրական հզորությունների ավելացման համար անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովվել է Բանկի աջակցությամբ։

Այսօր Universal Hospital Product-ում արդեն մտածում են նոր շուկաների մասին՝ չդանդաղեցնելով արտադրության ռիթմը և դիտարկելով նաև եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունը։

«Ամենաբարդ փուլում մեր կողքին կանգնեց Կոնվերս Բանկը։ Հիմնական խնդիրը ֆինանսավորումն էր, և Բանկի աջակցության շնորհիվ կարողացանք շարունակել զարգացումը», — նշում են ընկերությունում։

Տեսանյութն՝ այստեղ

Մանրամասն՝ conversebank.am, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: (Գ)




Լրահոս