Ռուսաստանի Ալթայի Հանրապետության Տելեցկոյե լճի ափին նկատվել են ալոճենու սպիտակաթիթեռների (բոյարիշնիցա) անսովոր մեծ կուտակումներ, որոնք հեռվից հիշեցնում են սպիտակ ամպեր։
Ալթայի կենսոլորտային արգելոցի հաղորդմամբ՝ խոնավ հողի վրա հավաքվել են հիմնականում արու թիթեռներ։ Դրանք հողից ստանում են իրենց համար անհրաժեշտ հանքային աղերը, որոնք կարևոր դեր ունեն նրանց կենսագործունեության և բազմացման գործընթացում։
Բնապահպանների խոսքով՝ նման երևույթը բնական վարքագծի դրսևորում է և հատկապես նկատելի է այն վայրերում, որտեղ հողը հարուստ է հանքային նյութերով։ Հենց այդ պատճառով էլ լճի ափին ձևավորվել են հազարավոր թիթեռներից կազմված տպավորիչ կուտակումներ, որոնք գրավել են զբոսաշրջիկների և լուսանկարիչների ուշադրությունը։




























