ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինան ներկայումս Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հեռանկարներ չունի։
«Այս պահին միաձայն աջակցություն չկա, և դա անհրաժեշտ է լիարժեք անդամակցության համար։ Միացյալ Նահանգները, ինչպես նաև Գերմանիան և ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունները դեմ են Ուկրաինայի անդամակցությանը. ներկայումս հեռանկարներ չկան», – ասել է Ռյուտեն գերմանական Handelsblatt-ին տված հարցազրույցում։
Մայիսին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը առաջարկեց Ուկրաինային ընդունել դաշինք՝ հետևելով 1955 թվականին Արևմտյան Գերմանիայի դեպքում օգտագործված մոդելին։



























