Փաշինյանը վաղը կմեկնի Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը
Հիշեցնենք, որ Խամենեին սպանվել էր փետրվարի վերջին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից:
Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում կսկսվի հուլիսի 3-ին։ Հուլիսի 4-ից 5-ը այաթոլլայի մարմինը կգտնվի Թեհրանի Մոսալլայում (Թեհրանի ամենամեծ կրոնական-հասարակական համալիրը), որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է հրաժեշտ տալ նրան։
Հուլիսի 6-ին Իրանի մայրաքաղաքում կանցկացվի սգո երթ՝ հիմնական փողոցներով, որից հետո մարմինը կտեղափոխվի երկրի գլխավոր կրոնական կենտրոն՝ Ղոմ քաղաք, որտեղ հուլիսի 7-ին տեղի կունենան սգո արարողություններ։ Հուլիսի 8-ին Ալի Խամենեիի մարմինը կուղարկվի հարևան Իրաք, որտեղ Նաջաֆում և Քերբալայում տեղի մուսուլման-շիաների համար կկազմակերպվեն հրաժեշտի առանձին արարողություններ։ Այաթոլլայի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում։




























