Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Վարչապետը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։
Հիշեցնենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել էր Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին: Վարչապետ Փաշինյանն այսօր կմասնակցի ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:
























































































