Ադրբեջանական պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի նախկին գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյիդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։
Պատվիրակության կազմում ընդգրկվել են Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, վարչապետի տեղակալ Շահին Մուստաֆաևը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վարչապետ Ջաբար Մուսաևը և այլ պաշտոնատար անձինք։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատվիրակության կազմում չէ։




























